«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց

«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց

Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ ընթանում է «Լռության մեկ ամիս» խորագրով ակցիան: 

Ակցիայի մասնակցների խոսքով՝ այդտեղ են Եվրամիությանը ցույց տալու, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ ակնկալելով նրանց գործուն միջամտությունը:

Նրանք ԵՄ գրասենյակին փոխանցեցին մինչ 2018 թ. հենց ԵՄ կողմից արված հայտարարությունների կապոցներ, որոնց մեջ խոսվում էր ենթադրյալ բռնությունների, քաղաքական հետապնդումների մասին, իսկ 2018 թվականից հետո, քանի որ հայտարարություններ չեն եղել, դատարկ թղթերի կապոցներ։

Նաև հույս ունեն, որ ուշադրություն կգրավեն այն ամենի վրա, ինչ կատարվում է Հայաստանում, մասնավորապես, վերջին շրջանում  քաղբանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ, ինչը համարվում է քաղաքական հետապնդում:

Նշենք, որ այսօր հրապարակվելու են Վազգեն Սաղաթելյանի՝ կալանքի  բողորքակման վերաբերյալ որոշումը։

Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին, նույն օրը՝ կալանավորվել են երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար: