Զելենսկին վախենում է Չինաստանից․ Politico

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրախ կլիներ քննադատել Հունգարիային, Գերմանիային և այլ երկրներին Ռուսաստանի հետ ավելորդ մերձեցման համար, սակայն նա չի ցանկանում զայրացնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին նման հայտարարություններով։
Չինաստանը շարունակում է մնալ կարևոր առևտրային գործընկեր Ուկրաինայի համար, գրում է Politico-ն։
«Զելենսկին ուրախ է հնարավոր քննադատությամբ հանդես գալ այն երկրների, այդ թվում՝ Հունգարիայի և Գերմանիայի հասցեին, որոնք որոշել են մերձենալ Մոսկվայի հետ: Բայց միևնույն ժամանակ նա նուրբ դիվանագիտական խաղ է խաղում՝ զսպվածություն պահպանելով այն հայտարարություններում, որոնք կարող են զայրացնել Սի Ծինփինին», - գրում է թերթը։
Պարբերականը նշում է, որ Ուկրաինայի նախագահը նպատակ ունի անել ամեն ինչ, որպեսզի ի դեմս Չինաստանի՝ պահպանի ամուր առևտրային գործընկերոջն և ներդրողին ու հիմք չտա նրան սկսել ռազմական օգնություն տրամադրել Ռուսաստանի իշխանություններին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլադիմիր Զելենսկին, հաշվի առնելով ուկրաինական բանակի շարքերում անձնակազմի և զինամթերքի պակասը, կարող է համաձայնել Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու՝ Պեկինի խաղաղության ծրագրի ընդունմանը։
Հաղորդվում է, որ Սի Ծինփինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո կարող է զանգահարել Ուկրաինայի առաջնորդին՝ մանրամասն քննարկելու խաղաղության ծրագիրը, հայտնում է «Ցարգրադ» պարբերականը։
Կարծիքներ