Հայաստանը ֆավորիտ է․ Լատվիայի մարզիչը՝ այսօրվա հանդիպման մասին

Հայաստանը ֆավորիտ է․ Լատվիայի մարզիչը՝ այսօրվա հանդիպման մասին

Եվրո-2024 ընտրական փուլի Հայաստան-Լատվիա խաղում Հայաստանը նոմինալ ֆավորիտ է, բայց ամեն ինչ կախված է բուն հանդիպումից: Այս մասին Երևանում կայացած նախախաղային ասուլիսում նշել է Լատվիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դայնիս Կազակևիչը։

«Հայաստանի հավաքականն առաջիկա խաղում նոմինալ ֆավորիտ կարող է լինել, քանի որ խաղում է տանը և ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջ է մեզնից: Բայց ֆուտբոլը կմեկնարկում է 0:0 հաշվով և ամեն ինչ կերևա խաղադաշտում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է նա։

Կազակևիչի խոսքով, Հայաստանի ազգային ընտրանու երկու խաղերը Թուրքիայի և Ուելսի դեմ ցույց են տալիս, որ հավաքականն առաջադիմում է: Այդ ամենի ապացույցը Քարդիֆում տարած հաղթանակն է, նկատել է Լիտվայի ազգային թիմի գլխավոր մարզիչը։

Հիշեցնենք, որ Եվրո-2024 ընտրական փուլի 3-րդ խաղում Հայաստանի հավաքականն այսօր՝ հունիսի 19-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Լատվիային: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: