Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Տեղ գյուղի միջադեպի մասին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Տեղ գյուղի միջադեպի մասին

Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, հայկական Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից 7 զոհ և վիրավորներ կան։

«Սա հիշեցնում է, որ սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով։ Կողմերին կոչ ենք անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումն էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար։

Ֆրանսիան լիովին աջակցում է սահմանի հայկական կողմում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը, որին նա իր ներդրումն է ունենում։ Այն առաջնահերթ դեր ունի լարվածությունը նվազեցնելու գործում։ Ֆրանսիան Եվրամիության հետ միասին կշարունակի աշխատել հրադադարի պահպանման, երկխոսության և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում։