Զարմացած էի, երբ հայկական ակումբներում ազգությամբ հայ ֆուտբոլիստներ չէին խաղում․ Կապառոս

Զարմացած էի, երբ հայկական ակումբներում ազգությամբ հայ ֆուտբոլիստներ չէին խաղում․ Կապառոս

Լավ կլիներ, որ հայկական ակումբներում շատ ավելի մեծ թվով հայ ֆուտբոլիստներ խաղան: Եթե մեր ազգային առաջնությունում ավելի մեծ թվով հայեր խաղան, դրանից կշահի մեր ազգային հավաքականը։ Այս մասին  հրավիրած օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

Նա նշել է, որ զարմացել է, երբ առաջին անգամ տեսել է, թե ինչ է կատարվում հայկական ակումբների կազմերում։ 

«Ակեղծ լինելով կասեմ, որ շատ զարմացած էի, որ Հայաստանի առաջնությունում եղան խաղեր, երբ թիմերի կազմերում ոչ մի հայ ֆուտբոլիստ դաշտ դուրս չեկավ: Այս ամենը խանգարում է մեր երիտասարդ ու պատանի ֆուտբոլիստներին, ովքեր կրթություն են ստանում մանկապատանեկան դպրոցներում, սակայն շանս չեն ունենում իրենց դրսևորելու»,- ասել է Խոակին Կապառոսը: 

Նշենք, որ երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը նոր որոշ ընդունեց, ըստ որի այսուհետ Բարձրագույն խմբի շրջանակներում հանդես եկող ֆուտբոլային ակումբների  հայտացուցակներում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը պետք է լինեն Հայաստանում մարզված։