Թուրքիան մտադիր չէ նահանջել Ս-400-ի հարցում՝ անկախ ամերիկյան սանկցիաներից․ Մեւլյութ Չավուշօղլու

Թուրքիան մտադիր չէ նահանջել Ս-400-ի հարցում՝ անկախ ամերիկյան սանկցիաներից․ Մեւլյութ Չավուշօղլու

Թուրքիան մտադիր չէ նահանջել ռուսական զենիթահրթիռային Ս-400 համակարգերի ձեռքբերման հարցում՝ անկախ այն հանգամանքից, որ Միացյալ Նահանգները սանկցիաներ է կիրառել Անկարայի դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ «24 TV»-ին տված հարցազրույցում։

Նա մասնավորապես ասել է, որ Անկարան կշարունակի ձեռնարկել քայլեր, որպեսզի թուրքական ռազմաարդյունաբերական համալիրը լինի ավելի անկախ։ Նա նաեւ նկատել է, որ հակաթուրքական սանկցիաները, որոնք սահմանվել են ԱՄՆ կողմից, սխալ են եւ Անկարան կպատասխանի դրանց։