Մենուա Հովսեփյանը երկու ամսով կալանավորվեց

Մենուա Հովսեփյանը երկու ամսով կալանավորվեց

Երեկ Գորիսի փոխհամայնքապետերից Իրինա Յոլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։ Նույն հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքապետարանի երկու աշխատակիցների: Մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ  բավարարել է միջնորդությունը Մենուա Հովսեփյանին կալանավորելու մասով։