Իմ երկիրն իմ սրտում է. Մխիթարյանը՝ «Բենևենտոյին» հաղթելուց հետո

Իմ երկիրն իմ սրտում է. Մխիթարյանը՝ «Բենևենտոյին» հաղթելուց հետո

Երեկ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» Ա Սերիայի 4-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ընդունել էր «Բենևենտոյին», որի նկատմամբ Մխիթարյանն ու թիմակիցները կարողացան 5-2 հաշվով հաղթանակ տանել։ Դաշտում լավագույններից մեկը հենց հայազգի ֆուտբոլիստն էր, ով կարողացավ երկու գոլային փոխանցման հեղինակ դառնալ։

«Հիանալի «Ռոմա»…հիանալի հաղթանակ…Իմ երկիրն իմ սրտում է»,-գրել է հայ ֆուտբոլիստը Ֆեյսբուքյան իր էջում հանդիպման ավարտից հետո։