Ավարտվել են ջրհեղեղի հետեւանքների վերացման աշխատանքները

Ավարտվել են ջրհեղեղի հետեւանքների վերացման աշխատանքները

Սոչիում ավարտվել են ջրհեղեղի հետեւանքների վերացման աշխատանքները։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին։ «Այսօրվա դրությամբ մենք արդեն ավարտել ենք բոլոր հիմնական աշխատանքները կապված հեղեղումների հետաւքնենրի վերացման հետ, շնորհիվ այն բանի, որ սկսել ենք գործել անմիջապես այն բանից հետո, երբ ջուրը սկսել է նահանտել»,- գրել է նա։

Արտակարգ դրության գոտին ընդգրկում էր տասնինը փողոց Ադլերի, Խոստինսկի, Լազարեւսկի շրջաններում, ընդհանուր առմամբ ներառելով յոթանասուն տնային տնտեսություն, որտեղ ապրում էր երեք հարյուր մարդ։ Ներկայումս վերականգված է էներգամատակարարումը։ Փրկարարները շարունակում են կետային ահազանգների հետ կապված աշխատանքները։ Իրականացվում է փողոցների սանիտարական մշակում։