Արգիշտի Քյարամյանի հրամանով Շիրակի մարզից բարձրաստիճան զինվորականը Երևան է տեղափոխվել 

Արգիշտի Քյարամյանի հրամանով Շիրակի մարզից բարձրաստիճան զինվորականը Երևան է տեղափոխվել 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արգիշտի Քյարամյանի հրամանով Շիրակի մարզի նախկին դատախազ Գուրգեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ: Իսկ մեկ այլ հրամանագրով այս պաշտոնը զբաղեցնող Հրաչյա  Առաքելյանին տեղափոխել է Երևան:

Նշենք, որ Հրաչյա Առաքելյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Գյումրիի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքում։ Աշխատել է նաև քննչական կոմիտեում, եղել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետ, այնուհետ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչութան Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ, իսկ 2021-2022 թվականներին զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնը։

Արգիշտի Քյարամյանի հրամանով նա նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ՝ ազատվելով կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից: