Ու՞մ օգտին են քվեարկել Հայաստանից

 Ու՞մ օգտին են քվեարկել Հայաստանից

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և Մայամիի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ինչպես հայտնի է, 8-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակ»-ը: Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակ»-ի արժանացել էր նաև 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021 թվականներին:

France Football-ի կողմից կազմակերպված քվեարկությանը մասնակցել է նաև հայ մարզական մեկնաբան, «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը։ Նրա կազմած եռյակն այս տեսքն ունի՝ Լիոնել Մեսսի, Էրլինգ Հոլանդ, Կիլիան Մբապե։