Մթության մեջ և առանց պաշտոնյաների․ ինչպե՞ս են Թուրքիայում «դիմավորել» Բլինքենին (տեսանյութ)

Մթության մեջ և առանց պաշտոնյաների․ ինչպե՞ս են Թուրքիայում «դիմավորել» Բլինքենին (տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին երեկ գիշեր Անկարայի օդանավակայանում դիմավորել են մթության մեջ, իսկ նրան դիմավորողների թվում բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի կողմից ամերիկյան դիվանագիտության ղեկավարի նման սառն ընդունելությունը քննարկման թեժ թեմա է դարձել սոցցանցերի թուրքական տիրույթում։ 

«Թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը ամերիկացի պաշտոնյային չի դիմավորել օդանավակայանում։ Հատկանշական է նաև, որ տարածքը չի լուսավորվել։ Ողջունելով մթության մեջ իրեն սպասող մարդկանց` Բլինքենը նստել է իր մեքենան»,- գրում է «Turkiye» թերթը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ քննադատել էր ԱՄՆ պետքարտուղարին պաղեստինա-իսրայելական էսկալացիայի հարցում նրա սուբյեկտիվ մոտեցման համար: 

Հիշեցնենք, որ նախորդ գիշեր Անկարայում էլ մի խումբ ցուցարարներ պաղեստինցիներին աջակցող, ինչպես «Բլինքենը մանկասպան է» գրությամբ պաստառներ են տարածել։