Հիշատակի երեկո Գռզո հայրիկի պատվին

Հիշատակի երեկո Գռզո հայրիկի պատվին

Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում հիշատակի երեկո էր` Սուքիասյանների բազմանդամ ընտանիքը իրենց հայրիկի` Ալբերտ Սուքիասյանի տարեդարձն էին նշում:

Հավաքվել էին Սուքիասյանների բիզնես- ընկերությունների ներկայացուցիչները, հարազատներ, ընկերներ: Համերգային մասում հնչում էր դասական երաժշտություն` Սերգեյ Սմբատյանի նվագախմբի կատարմամբ, օպերային երաժշտությամբ:

Սուքիասյանների կարողության հիմնադիրի` Գռզոյի հիշատակը հարգելու էին եկել նաև իշխանությունների ներկայացուցիչներ` պատգամավորներ, պաշտոնյաներ: