Միջազգային

Կոտրել են երկրի նախագահի կայքն ու պահանջում են 320 հազար դոլա

Կոտրել են երկրի նախագահի կայքն ու պահանջում են 320 հազար դոլա

Անհայտ ցանցահենները կոտրել են Քենիայի նախագահ Վիլյամ Ռութոյի կայքն ու պահանջել փրկագին 5 բիթքոյն, որն համարժեք է մոտ 320 հազար դոլարի։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Կիբերհարձակման մասին լուրը հաստատել է նաեւ քենիական կառավարությունը։

Չարագործները փոխարինել են կայքում եղած հաղորդագրություններն իրենց պահանջի մասին հաղորդագրությամբ եւ ներկայացրել այն կրիպտոարժութային դրամապանակի հասցեն, որտեղ պետք է փոխանցվի փրկագնի գումարը։ Հակառակ դեպքում՝ խոստացել են հրապարակել որոշակի տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել նախագահի հեղինակությանը։

Հաքերային հարձակման մասին լուրի հայտնվելուց հետո, կայքի հանդեպ հասանելիությունը սահմանափակվել է։ Իշխանությունները սկսել են հետաքննություն եւ անում են հնարավորը՝ կիբերհարձակման հետեւանքները վերացնելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image