Սննդաբան Լիլիթ Բասյանը կրկին ամուսնանում է։ Նա ֆեյսբուքյան իր էջում կիսվել է սիրելիի հետ համբույրի լուսանկարով ու կից գրել է.
«Տե՛ր...
Ես այնքան տարիներ Քեզ հետ խոսում էի մի մարդու մասին, որին դեռ չէի ճանաչում։
Իսկ այսօր, նայելով նրա աչքերին, հասկանում եմ՝ Դու լսել ես իմ յուրաքանչյուր խոսքը։
Դու ինձ պարզապես սեր չպարգևեցիր։ Դու այդ սիրո միջոցով բուժեցիր իմ սիրտը։
Շնորհակալ եմ, որ ցույց տվեցիր՝ սպասումը երբեք իզուր չէ, եթե դրա մեջ հավատ կա։
Շուտով ամուսնանում եմ»։