Այլ

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ կա ձերբակալված

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ կա ձերբակալված

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

«Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,- հայտնել են քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա զոհ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հուլիսի 20-ին լույս չի լինի

Հուլիսի 20-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանայի...

×
Gallery Image