Իրանն ադապտացել է ամերիկյան պաշտպանական համակարգերին եւ կարողանում է հարվածել Մերձավոր Արեւելքում գտնվող ամերիկյան ռազմակայանների առավել կարեւոր օբյեկտներին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։
Համաձայն հաղորդման, իրանական հրթիռները թռչում են չափազանց բարձր արագությամբ եւ երկրին մոտենալիս՝ կարող են մանեւրել։
Նշենք, որ իրանական հարվածի հետեւանքով ամերիկյան երկու զինվորական է զոհվել, մեկն անհետ կորած է համարվում։ Հարվածը հասցվել է Հորդանանի ամերիկյան ռազմակայանին։