Միջազգային

Հայտնի են դարձել Չարլզ 3-րդ թագավորի հետ հանդիպումից նոր մանրամասներ

Հայտնի են դարձել Չարլզ 3-րդ թագավորի հետ հանդիպումից նոր մանրամասներ

Հայտնի են դարձել նոր մանրամասներ արքայազն Հարիի, նրա կոնջ՝ Մեգան Մարքլի եւ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի հետ հանդիպումից։ Այս մասին հայտնում է PageSix պարբերականը։

Արքայական կենսագիր Քրիստոֆեր Անդերսենի խոսքերով՝ հանդիպումն առանձնապես ջերմ ու հաճելի չի եղել։ Հարիի ընտանիքին պետական պահպանություն չի տրամադրվել։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Մեգանն ու երեխաները հասարակության մեջ գրեթե չեն երեւացել։ Ընտանիքը որոշել է Միացյալ Նահանգներ վերադառնալ նախատեսվածից շուտ։ Չարլզ 3-րդի՝ որդու եւ թոռան հետ հանդիպումը շատ կարեւոր է եղել։ Թագավորը նույնիսկ պնդել է, որ այն բացարձակապես գաղտնի պահվի։ Թագուհի Քամիլան փոխել է օրվա իր ժամանակացույցը, որպեսզի ներկա գտնվի հանդիպմանը։

Արքայազն Վիլյամն ու Քեյթ Միդլթոնը սակայն հրաժարվել են այդ հանդիպմանը մասնակցել։ Երկու եղբայրներն ունեն լարված հարաբերություններ՝ կապված Մեգան Մարքլի, արքայազն Հարիի՝ արքայական ընտանիքից հեռանալու եւ արքայական ընտանիքի «խոհանոցի» մասին հանրային հարցազրույցների եւ մեմուարային գրքի հրատարակության պատճառով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image