Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը 1։0 հաշվով հաղթելով Արգենտինայի հավաքականին։ Լուսի դե լա Ֆուենտեի սաները վճռական միակ գոլը խփեցին հավելյալ ժամանակում։ Այսպիսով, Իսպանիան դարձավ այն միակ երկիրը, որը աշխարհի չեմպիոնի տիտղոսին է տիրապետում թե տղամարդկանց, թե կանանց հավաքականների առումով։
Հիշեցնենք, որ իսպանական կանանց ֆուտբոլի հավաքականը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2023 թվականին՝ 1։0 հաշվով հաղթելով Անգլիայի կանանց հավաքականին։