Հասարակություն

Սիցիլիա դարձած երկիր

Սիցիլիա դարձած երկիր

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող հրաձգության դեպքերին:

«Սիցիլիա դարձած երկիր

Հուլիսի 12, Երևան, Արաբկիր, Վաղարշյան փողոց․ հաղորդվել է կրակոցների և վիրավորների մասին

Հուլիսի 16, Լոռու մարզ, Հոբարձի համայնք․ հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Հուլիսի 18, Երևան, Մուրացան փողոց․ հաղորդվում է կրակոցների և դրանց հետևանքով զոհի ու վիրավորի մասին։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նռնակ։

Մեկ շաբաթում կրկնվող այս դեպքերը երկրում քրեական իրավիճակի վերահսկման վերաբերյալ շատ հարցեր են առաջացնում։

Դատելով նրանից, թե ինչով են զբաղված իրավապահները, զարմանալի չի դառնում, որ քաղաքացիների անվտանգությունը դարձել է այսքան խոցելի», - գրել է նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image