Շակիրան նոր սիրավեպ է սկսել․ ԶԼՄ

Շակիրան նոր սիրավեպ է սկսել․ ԶԼՄ

Կոլումբիացի երգչուհի Շակիրան ծովափնյա շրջագայության է մեկնել: Աստղին ուղեկցել է Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, գրում է Daily Mail-ը։

Նշվում է, որ դա տեղի է ունեցել տեղի Cipriani ռեստորանում նրանց հանդիպելուց ընդամենը մի քանի ժամ անց: Հենց այնտեղից զույգը ընկերների հետ միասին գնացել է արտիստի տան մոտ խարսխված 20 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ։

Երգչուհին ներկայացել է յասամանագույն լողափնյա կոստյումով՝ տոպ, բաց վերնաշապիկ և շորտեր։ Պապարացիները ֆիքսել են այն պահը, երբ Հեմիլթոնը նրան ձեռք է մեկնել, որ օգնի տախտակամած բարձրանալ։

Ի դեպ, Հեմիլթոնը նախկինում հանդիպել է բրազիլացի մոդել Ջուլիանա Նալուի հետ։ Նրանց նախկինում տեսել են մայիսի սկզբին Կալիֆորնիայում կայացած Coachella երաժշտության և արվեստի փառատոնում: Բայց զբոսանավով զբոսնելիս աղջիկը չի եղել։

Հիշեցնենք, որ Շակիրան Պիկեի հետ ամուսնալուծությունից հետո երեխաների հետ տեղափոխվել է ԱՄՆ Մայամի քաղաք։