Ե՞րբ կբացվեն ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանները․ Օվերչուկը փակագծեր է բացել

Ե՞րբ կբացվեն ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանները․ Օվերչուկը փակագծեր է բացել

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի, խաղաղության հասնելու լավագույն միջոցը մարդկանց համար խաղաղ փոխգործակցության հնարավորություն բացելն է, ընդհանուր ճանապարհ կառուցելը, որով կտեղաշարժվեն մարդիկ և կփոխադրվեն անհրաժեշտ ապրանքները կգնան և կսկսվի նորմալ կյանքը։ 
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 

Նրա խոսքով, «ամենամեծ խնդիրը վստահությունն է»։ 

«Հենց դրա պատճառով է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում։ Ի վերջո, ճանապարհով կերթևեկեն հասարակ մարդիկ՝ հայեր, ադրբեջանցիներ, այլ երկրների քաղաքացիներ։ Ինչպե՞ս են նրանք փոխգործակցելու միմյանց հետ սահմանը հատելիս, ինչպե՞ս է ապահովվելու նրանց անվտանգությունն այլ պետության տարածքով շարժվելիս։ Սա է այսօրվա գլխավոր խնդիրը»,-ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

Օվերչուկի կարծիքով, «փաստաթղթի նախագիծը ձևավորվել և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով, թեև հիմնական հարցի շուրջ՝ սահմանը հատելիս ինչպես կշփվեն հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ, դեռ անհրաժեշտ է. աշխատել»։

Այն հարցին, թե երբ է լինելու ապաշրջափակումը, Օվերչուկը նշել է, որ «այդ հարցին դեռ ոչ ոք հստակ պատասխան չի տա, քանի դեռ չի ստորագրվել փաստաթուղթը (խաղաղության պայմանագիրը-խմբ․)»: