Օկուպացված Լաչինում շարունակվում է ադրբեջանցիների վերաբնակեցումը

Օկուպացված Լաչինում շարունակվում է ադրբեջանցիների վերաբնակեցումը

Հունիսի 19-ին Բաքվից օկուպացված հայկական Բերձոր (Լաչին) է տեղափոխվել ադրբեջանցիների հերթական խումբը։

Ինչպես հայտնում է APA-ն, այս փուլում Լաչին է տեղափոխվել ևս 15 ընտանիք՝ 48 մարդ։

Այդ ընտանիքները կբնակվեն տներում, որոնք վերականգնվել կամ վերակառուցվել են Ալիևի հանձնարարությամբ՝ օկուպացիայից հետո։

Այսպիսով, Լաչինում մշտական ​​բնակություն է հաստատել 57 ընտանիք, այսինքն՝ 217 հոգի։