Պեկինն ու Կիևը հուշագիր են ստորագրել․ ի՞նչ է հայտնի

Պեկինն ու Կիևը հուշագիր են ստորագրել․ ի՞նչ է հայտնի

Ճապոնիան և Ուկրաինան ստորագրել են ուկրաինական ենթակառուցվածքների վերականգնման ոլորտին վերաբերող համագործակցության հուշագիր՝ ներառյալ 2011 թվականի երկրաշարժից և ցունամիից հետո ճապոնացի մասնագետների ձեռք բերած փորձի օգտագործումը։ Այս մասին հայտնել է  Ճապոնիայի վերակառուցման վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթուղթը ստորագրել են վերակառուցման հարցերով նախարար Հիրոմիտի Վատանաբեն և Ուկրաինայի վերակառուցման գծով փոխվարչապետ՝ համայնքների, տարածքների և ենթակառուցվածքների զարգացման նախարար Ալեքսանդր Կուբրակովը, ով այցով գտնվում է Ճապոնիայում։

Ճապոնիայի կառավարությունը մինչ այժմ Ուկրաինային տրամադրել է մարդասիրական, պարենային, ֆինանսական և այլ տեսակի օգնություն՝ ընդհանուր 7,6 միլիարդ դոլարի չափով։