Մեկ օրում՝ երկու երկրաշարժ

Մեկ օրում՝ երկու երկրաշարժ

Թուրքիայի Ադանա նահանգում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Տեղեկությունը հայտնում է այդ երկրի Աղետների կառավարման վարչությունը (AFAD):

Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 23:59-ին՝ Սայմբեյլի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10,15 կմ խորության վրա։

Կիրակի օրը 4,6 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ էլ տեղի ունեցել Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում՝ տեղական ժամանակով 18:36-ին։ 

Երկրաշարժի օջախը գտնվել է 7,06 կմ խորության վրա։