Մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը. ովքեր են պայքարելու այսօր

Մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը. ովքեր են պայքարելու այսօր

Այսօր Բուխարեստում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները։

Մրցումային առաջին օրը մեդալների համար մրցելու են 5 քաշային կարգի ներկայացուցիչներ: Մանվել Խաչատրյանը (55 կգ) 1/4 եզրափակչում հանդիպելու է թուրք Ադեմ Բուրաք Ուզունի հետ, Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ 1/8 եզրափակչում Վիրջիլ Ալեդքսանդերի (Շվեդիա), Մալխաս Ամոյանի (77 կգ) մրցակիցը կորոշվի որակավորման փուլից հետո: 

Այդ փուլից է պայքարի մեջ մտնելու Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ), որը մրցելու է Էքսոս Մուկուբուի (Դանիա) հետ, իսկ Դավիթ Օվասափյանը (130 կգ)՝ Դելիան Հոսեյն Ալիշահի (Շվեյցարիա):

Թիմի կազմում են նաեւ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):