Չինաստանի նախագահին անվանել է վախեցած խուլիգան 

Չինաստանի նախագահին անվանել է վախեցած խուլիգան 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Կոնգրեսի անդամներին չի վախեցնում Չինաստանի նախագահի ռեակցիան, կապված այն բանի հետ, որ ինքն այցելել է Թայվան։ Նա ասել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը իրեն պահել է, ինչպես վախեցած խուլիգանը։

«Ես կարծում եմ, որ նա բավական խոցելի վիճակում է գտնվում։ Նա իրեն պահում է վախեցած խուլիգանի նման»,- ասել է Փելոսին։ Նա նաեւ առանձին հայտարարությամբ ասել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում դառնալ Թայվանի մեկուսացման մասնակիցը։