Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 171 մարդ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 171 մարդ

Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 171 մարդ, իսկ վարակվածների թիվն ավելացել է 8595-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 485 253-ի։ Համավարակի ամբողջ ընթացքում մահացածների թիվը կազմում 6142 մարդ։ Առողջացածների թիվը Ռուսաստանում մեկ օրվա կտրվածքով կազմել է 11 709 մարդ, իսկ համավարակի ամբողջ ընթացքում առողջացածների թիվը կազմել է 242 397 մարդ։

Աշխարհում, հիշեցնենք, որ հունիսի ութին կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է ավելի քան 7,2 միլիոն մարդ։ Մահացածների թիվը գերազանցել է 409 հազարը, իսկ առողջացածների թիվը մոտ է 3,6 միլիոնին։