Եթե սահմանադրությունը փոխում են, որ հզորանանք, բա Ալիևն էլ ինչու է պահանջում, որ փոխենք

Եթե սահմանադրությունը փոխում են, որ հզորանանք, բա Ալիևն էլ ինչու է պահանջում, որ փոխենք

Նկատել եք՝ ինչ խոսակցություն են դրել շրջանառության մեջ։ Ասում են՝ եթե մենք հրաժարվենք անկախության հռչակագրից, այնքան կհզորանանք, որ հետո դրա համար Ադրբեջանը մեր դեմ պատերազմ կսկսի։ Պարզ տրամաբանությունն այս դեպքում ասում է, որ Ադրբեջանը Հայաստանին չպիտի պարտադրի սահմանադրական փոփոխություններ, որպեսզի Հայաստանը թույլ մնա։ Բայց փաստացի Ադրբեջանը հակառակն է պարտադրում։ 

«Փաշինյանը իր ստեղծած ստերի մեջ, իր սեփական մանիպուլյացիաների ժամանակ իր սեփական լաբիրինթոսից չի կարողանում դուրս գալ։ Դե եթե Հայաստանը պիտի փոխի իր սահմանադրությունը, որպեսզի հզորանա, հարց է ծագում՝ էլ Ալիևը ինչու պիտի պահանջի, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը։ Ընդհակառակը, պիտի պահանջի, որպեսզի Հայաստանի սահմանադրությունը մնա նույնը։ Սա իրոք պարզ տրամաբանություն է, պարզ տրամաբանությունն էլ հենց սա է հուշում»,- ասաց նա։