Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Սիրելի ընթերցող,

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթի նոր համարը, որն այսօր «Հրապարակ» թերթի հետ միասին կարող եք հարցնել բոլոր կրպակներում։

Համարում կարող եք կարդալ Հուսիկ Արայի «Կորած սերունդ» քաղաքական պոեմը, Մհեր Արշակյանի սյունը՝ «Փնտրվում է հայ» վերտառությամբ։ Լիլիթ Երանյանի էսսեն՝ «Գրականության ու օնլայն տեքստի սահմանին»։ Արմինե Գաբրիելյանի պատմվածքը։ 

Իոսիֆ Բրոդսկու էսսեն Սերգեյ Դովլաթովի մասին՝ վերջինիս մահվան տարելիցի կապակցությամբ, գրված՝ 1991թ․ օգոստոսի 24-ին՝ թարգմանությամբ Անուշ Բաբայանի։ Սոնա Վերդյանի հարցազրույցը դերասանուհի Տաթեւ Հովակիմյանի հետ։ Ինչպես նաեւ հինգ արաբ կին բանաստեղծների գործերը՝ թարգմանությամբ Նոռա Գրիգորյանի։