Եկել է ռևանշի ժամանակը

Եկել է ռևանշի ժամանակը

Ինչպես գրել էինք, այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումների շրջանակում Միլանի «Ինտերը» կհյուրընկալվի Մադրիդի «Աթլետիկոյին»: Առաջին խաղում իտալացիները հաղթել էին 1-0 հաշվով: Մադրիդի «Աթլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է այսօրվա խաղի մասին:

«Մենք հանդիպելու ենք Եվրոպայի լավագույն ակումբներից մեկին: Բայց ես հավատում եմ իմ ֆուտբոլիստներին ու թիմին, համոզված եմ, որ նրանք լավ հանդիպում են անցկացնելու մեծագույն մրցակցի դեմ: Այդ խաղը հսկայական կենտրոնացվածություն է պահանջելու։ Այն թիմը, որը դա կունենա, կհաղթի»,- ասել է Սիմեոնեն:

Շատ հաջող մրցաշրջան ենք անցկացնում ու մեզ լավ դրսեւորում տարբեր մրցաշարերում, ինչպես եւ «Ինտեր»-ը, որը մարզում է աշխարհի լավագույն մասնագետներից մեկը: Եկել է ռեւանշի ժամանակը, ցանկանում ենք աճել ու դասեր քաղել տեղի ունեցածից: Անտուան Գրիզմանի վերադարձը մեզ ավելի շատ տարբերակներ է տալիս: Կարեւոր է ոչ թե առաջին հանդիպումը, այլ սպասվող հանդիպման ելքը»,- ասել է Դիեգո Սիմեոնեն: