Այրվել է մոտ 15000 հակ անասնակեր

Այրվել է մոտ 15000 հակ անասնակեր

Սեպտեմբերի 26-ին, ժամը 14:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի «Արաքս» թռչնաֆաբրիկայի տարածքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին:

Սեպտեմբերի 27-ին, ժամը 00:48-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Արաքս» թռչնաֆաբրիկայի անվտանգության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Հրդեհը մարվել է ժամը 07:25-ին:

Այրվել է մոտ 15000 հակ անասնակեր:

Հրշեջ-փրկարարների օգնության կարիքն այլևս չկա: