Սելարայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել

Սելարայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը Սաուդյան Արաբիայի առաջնության 11-րդ տուրի խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
«Ալ Ռայեդի» հետ արտագնա խաղում «Ալ Ֆաթեհը» հաղթել է նվազագույն 2:1 հաշվով:
Սելարայանի ճշգրիտ փոխանցումից հետո «Ալ Ֆատեհի» կազմում հաղթական գոլը խփել է իսպանացի հարձակվող Կրիստիան Տելյոն:

Հիշեցնենք, որ 31-ամյա հայ ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր է կնքել «Ալ Ֆաթեհ» ֆուտբոլային ակումբի հետ։

Ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խաղում է 2021 թվականից։