Ֆրանսիայի նախկին նախագահը դատապարտվել է մեկ տարվա բանտարկության

Ֆրանսիայի նախկին նախագահը դատապարտվել է մեկ տարվա բանտարկության

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Փարիզի դատարանի կողմից դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի հետ կապված գործով կայացված վճռի արդյունքում։ Նա Ֆրանսիայի առաջին նախկին նախագահն է, ով իրական բանտարկությամբ պատժաչափ է ստանում։ Այս մասին հայտնում է BFM-ը։ Նա մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի եւ ազդեցության վաճառքի մեջ։ Ընդ որում, դատարանը վճռել է երեք տարվա բանտարկություն, որից երկուսը՝ պայմանական։ Դատախազությունը պահանջել էր չորս տարվա բանտարկություն, որից երկուսը՝ պայմանական, երկուսն իրական։