Ձեզ համար ոսկորների, դիակների ֆոնը ամբիո՞ն է․․․

Ձեզ համար ոսկորների, դիակների ֆոնը ամբիո՞ն է․․․

Այսօր սգի օր է։ Մարդիկ ծաղիկներ են խոնարհում պայթյունի վայրում։ Ու եթե ցանակացած մարդու հարցնես՝ թե ինչու՞ է այդտեղ, կասի՝ այստեղ եմ իմ քաղաքացիական  պարտքը մատուցելու անմեղ զոհերին։ Ո՞վ կարող է պատկերացնել, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հենց պայթյունի վայրում քարոզարշավ կսկսի․

«Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ եւ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու»։

Մի առիթով Նիկոլ Փաշինյանն ասել է, բառացի չեմ հիշում, որ կորոնավիրուսից կարելի է օգուտներ քաղել։ Փաստորեն ստացվում է, որ այս թիմը անգամ պայթյունի վայրում, մարդկանց ողբերգության ֆոնին իր օգուտի, պաշտոնի մասի՞ն է խոսում։ Մարդկանց մոխրացած ոսկորների վրա  քարոզարշա՞վ  ես անում։ Ձեզ համար ոսկորների, դիակների  ֆոնը ամբիո՞ն է
 Ուրիշ ավելի հարմար վայր չկա՞ր, ուրիշ ավելի հարմար օր չկա՞ր։ Սա խայտառակություն է։ պայթյուններով եկան իշխանության ու պայթյունի վայրում իրենց քարոզարշավն են անում։ Ուզում եմ հասկանալ՝ եթե քաղաքապետի թեկնածու կամ ՔՊ վարչության անդամ չլիներ, չէ՞ր գա պայթյունի վայր։ 

Երևանցին ընտրելուց  դա լավ կհիշի։ 

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 17-ին ժամը 10.00-ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15-ի ինքնությունը պարզվել է։ 2 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: