Ամբողջ աշխարհում մարդու մեղքը ապացուցում են, նոր են պատժի ենթարկում, իսկ մեր մոտ հակառակն է․ Նարեկ Բավեյան

Ամբողջ աշխարհում մարդու մեղքը ապացուցում են, նոր են պատժի ենթարկում, իսկ մեր մոտ հակառակն է․ Նարեկ Բավեյան
Նարեկ Բավեյան

Երգիչ Նարեկ Բավեյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է իր հետ տեղի ունեցածը։

«Մեր մոտ՝ Հայաստանում, ասում են՝ գնա անմեղությունդ ապացուցի, հետո կտանք գումարդ։ Գնում եմ քաղաքապետարան, պարզվում է, որ ես իրոք մուծել եմ տուգանքը, ասում են՝ գիտեք ինչ, համակարգում այս պահին ինչ-որ թերություններ կան, հաճախ է այսպիսի բաներ լինում։ Այսինքն՝ իմանալով, որ իրենց համակարգում թերություններ կան, որոնք հաճախ են տեղի ունենում՝ իրենք, ամեն դեպքում, քաղաքացիներին նման իրավիճակների մեջ են գցում»,- նշում է Նարեկ Բավեյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։