Լյուբով Ուսպենսկայան տղա երեխա է որդեգրել

Լյուբով Ուսպենսկայան տղա երեխա է որդեգրել

Հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայան երեխա է որդեգրել․ այս մասին ռուսական շանսոնի աստղը հայտնել է ինսթագրամյան իր էջում և տեսանյութ հրապարակել։

«Այսօր երջանիկ օր է ինձ համար։ Ոչ մեկ և ոչինչ չի կարող տխրեցնել ինձ։ Ես երազել եմ որդու մասին, երազել եմ իմ տանը մանկական ծիծաղի, աղմուկի ու բղավոցներ լսելու մասին։ Բոլորիդ ցանկանում եմ զգալ այդ պահը»,- կից գրել է երգչուհին։