ԵՄ-ին անդամակցելը մեր մեծ նպատակներից է․ թուրք նախարար

ԵՄ-ին անդամակցելը մեր մեծ նպատակներից է․ թուրք նախարար

Թուրքիան պատրաստվում է շարունակել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները և ԵՄ-ից ակնկալում է այդ ուղղությամբ առաջին քայլերը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեկը՝ Զալցբուրգում անցկացվող գործարար համաժողովի շրջանակներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ միայն անհրաժեշտ է հնարավորություն՝ շարունակելու եվրաինտեգրման ճանապարհը, որն այդքան արդիական է դարձել։ Մենք ԵՄ-ն տեսնում ենք որպես փոփոխությունների ոգեշնչում»,- ասել է նախարարը։ 

Որպես վերջնական անդամակցության առաջին անհրաժեշտ քայլեր՝ Շիմշեքը նշել է «որոշ թուրքական գյուղատնտեսական ապրանքների և ծառայությունների ընդգրկումը եվրոպական համայնքի մաքսային միության համակարգում»։

Ինչպես նշում է Bloomberg-ը, Թուրքիան ձգտում է ավելի շատ օտարերկրյա ներդրումներ ներգրավել՝ աճող գնաճի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները լուծելու համար։ 

Հանրապետության Կենտրոնական բանկի ղեկավար Հաֆիզե Գայե Էրքանի կանխատեսմամբ՝ այս տարի գնաճը կհասնի 58%-ի։ Ներդրողները դա կապում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարկաբյուջետային և վարկային քաղաքականության հետ, որի նպատակն է տոկոսադրույքը շատ ցածր պահել գների աճի իրական տեմպերից: