«Պլաքվենիլ»-ը գրանցված է ՀՀ-ում

«Պլաքվենիլ»-ը գրանցված է ՀՀ-ում

Նախարար Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանում արդեն կան բոլոր այն պրեպարատները, որոնք փորձարարական մակարդակով աշխարհում կիրառվում են բուժման համար։«Իհարկե, հիվանդությունը նոր է, ապացուցողական բազան այնքան մեծ չէ, որ 100 տոկոսով վստահ լինենք, թե որ դեղն է բուժում այս հիվանդությունը, սակայն բոլոր այն դեղերը, որոնք աշխարհի տարբեր երկրներում ցույց են տվել որևէ արդյունք, ունենք մեր զինանոցում և դրանք այս պահին կիրառվում են։ Այդ թվում՝ անունը հիմա կասեմ՝ «Պլաքվենիլ» դեղը, որը հիդրօքսիդ քլորոքինի սուլֆատ է»։
«Հրապարակը» ԱՆ-ին հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե խոսքն ինչ պրեպարատների մասին է։ Այս մասով պատասխան չունեն, սակայն «Պլաքվենիլ» -ի մասին տեղեկացանք, որ այն գրանցված է Հայաստանում։ Պրեպարատն ազատ չի վաճառվում, այն նշանակվում է բժշկի կողմից։ Մեծ Բրիտանիայում արտադրվող այս դեղամիջոցը հայտնի է, որպես մալարիայի դեմ դեղամիջոց, որն ունի իմունոսուպրեսիվ,իմունոդեպրեսիվ-իմուն համակարգը ճնշող հատկություն, սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ հակաբորբոքային էֆեկտ աուտոիմուն պրոցեսների ժամանակ)ու Ազիթրոմիցինի (կիսասինթետիկ հակաբակտերիալ դեղամիջոց,մակրոլիդների,ազալիդների ենթախմբին պատկանող։  Հիդրօքսիքլորոխինի իմունոճնշիչ հատկությունը մեղմում է օրգանիզմի աուտոիմուն ագրեսիվ պատասխանի (ի պատասխան կորոնավիրուսի թափանցմանը օրգանիզմ,աուտոիմուն համակարգը բացասական իմաստով ակտիվանում է, առաջացնելով անցանկալի երևույթներ) առաջացրած անցանկալի երևույթները, մասնավորապես թոքային հյուսվածքի այտուց։
 
Հիշեցնենք, որ  ֆրանսիացի բժիշկ, Մարսելի համալսարականան կլինիկայի պրոֆեսոր  Դիդիե Ռաուլտը աշխարհում առաջինը որոշել է կորոնավիրուսը բուժել քլորոքինով։ Տասնամյակներ առաջ ստեղծված այդ դեղամիջոցը փորձարկվել է 24 պացիենտների վրա, որոնք բոլորն առողջացել են։