Երևի քեզ «ֆեշնը» չի հետաքրքրում, ուրեմն պետք չի մեղադրել կազմակերպիչներին․ Վահան Խաչատրյանը՝ Նազենի Հովհաննիսյանին

Երևի քեզ «ֆեշնը» չի հետաքրքրում, ուրեմն պետք չի մեղադրել կազմակերպիչներին․ Վահան Խաչատրյանը՝ Նազենի Հովհաննիսյանին

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջի Stories բաժնում խոսել է «Երեւանի Նորաձևության շաբաթվա» կազմակերպչական թերություններից։

Դիզայներ Վահան Խաչատրյանն իր հերթին անդրադարձել է Նազենի Հովհաննիսյանի հրապարակմանը՝ նշելով, որ եթե դերասանուհին իրեն «unfollow» արած չլիներ, և հետաքրքրվեր նորաձևության շաբաթով, ապա կիմանար, որ ցուցակ կա։

«Երևի քեզ ֆեշնը չի հետաքրքրում, ուրեմն պետք չի մեղադրել կազմակերպիչներին, այլ մի քիչ ավելի ուշադիր պետք է լինել»,– ասել է նա։