Հայաստանը տեղի՞ է տվել Երասխի գործարանի հարցով․ Բաքվի վարկածը

Հայաստանը տեղի՞ է տվել Երասխի գործարանի հարցով․ Բաքվի վարկածը

Հայաստանը, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին ուղղված Ադրբեջանի դիմումի և շարունակվող իրավական և դիվանագիտական ​​ճնշման արդյունքում, պատրաստակամություն է հայտնել բանակցել Բաքվի հետ՝ Երասխ գյուղի մերձակայքում՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ սահմանին գտնվող Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման շուրջ։ 

Այդ մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ տեղեկության, 2023 թվականի հոկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարը պատասխան նամակ է ուղարկել ադրբեջանական կողմին։ Նամակը հաստատում է, որ Հայաստանն իրոք պարտավոր է քննարկումներ անցկացնել և ներկայացնել բնապահպանական և նախագծային փաստաթղթեր։

Հիշեցնենք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 31-ին լրագրողներին հայտնել էր, որ, չնայած ադրբեջանական զինուժի կողմից Երասխում (Արարատի մարզ) կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի ուղղությամբ կրակահերթերին, նախագիծը շարունակում է իրագործվել: Նրա խոսքով, գործարանը կտեղափոխվի նոր վայր, որը գտնվում է ի սկզբանե ընտրված վայրից ոչ հեռու: