Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը աղոթել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը աղոթել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար

Ռուս Ուղղափառ եկեղեցու հովվապետ, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը աղոթել է Լեռնային Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս մասին իր տելեգրամյան էջում գրել է Մոսկվայի պատրիարքարանի ներկայացուցիչ Վլադիմիր Լեգոյդան։ Կիրիլ պատրիարքը կարեւորել է երկու կողմերի հոգեւոր առաջնորդների դերակատարությունը, ովքեր պետք է ջանքեր ներդնեն խաղաղության հաստատման համար։ Լեգոյդան նաեւ հայտարարել է, որ Ռուս եկեղեցին մշտապես ջանքեր է ներդրել՝ նպաստելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի համայնքների միջեւ երկխոսության ձեւավորման համար եւ հետագայում էլ պատրաստ է նույնն անելու։