Ապրիլյան պատերազմում վնասված Հայկ Սեխիլյանը հետազոտության համար կմեկնի Գերմանիա

Ապրիլյան պատերազմում վնասված Հայկ Սեխիլյանը հետազոտության համար կմեկնի Գերմանիա

Քառօրյա պատերազմում ողնաշարի վնասվածք ստացած պայմանագրային զինծառայող Հայկ Սեխիլյանը մի քանի օրից կմեկնի Գերմանիա, որտեղ կանցնի համալիր հետազոտություն նյարդաբանական լավագույն կլինիկաներից մեկում։ 

Հայկի առողջական վիճակի և բուժման վերաբերյալ ամբողջական եզրակացությունից հետո կառավարությունը անմիջապես կքննարկի Հայկի հետագա բուժման հարցը։ 

Հիշեցնենք, որ Հայկը վիրավորվել էր ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը «գրադի» ականի պայթյունից:

Ամիսներ առաջ բուժումն արտասահմանում շարունակելու՝ ապրիլյան պատերազմի մասնակցի դիմումը կառավարությունը մերժել էր։ Լրատվամիջոցներով այդ մասին բարձրաձայնելուց հետո Հայկի հետ կապ են հաստատել վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոստանալով, որ ինչ-որ ձևով կփորձեն նրան աջակցել։ Դրանից հետո  նրա մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) հետազոտությունը կառավարությունն ուղարկել է գերմանական մի կլինիկա, որտեղ առաջիկայում Հայկը պետք է հետազոտվի։