Պահք պահել նշանակում է սնել հոգին․ Հովհան Ոսկեբերան

Պահք պահել նշանակում է սնել հոգին․ Հովհան Ոսկեբերան

Փետրվարի 12-ից Հայ Առաքելական եկեղեցում մեկնարկում է Մեծ Պահքի քառասնօրյա շրջանը։ Այդ առիթով ներկայացնում ենք մի շարք հոգեւոր գործիչների՝ տարբեր առիթներով ասած հոգեւոր պատգամները։

Մարմնի պահքը դա հոգու սնունդն է (Հովհան Ոսկեբերան):
Կերակրի և խմիչքի չափից ավելի օգտագործումը միայն տվյալ պահին է հաճելի, իսկ հաջորդ օրը տհաճությամբ ենք մտածում այդ մասին (Եփրեմ Ասորի):
Գինին մի խմիր մինչև գինովանալդ, չնայած, որ քեզ համոզում են ընկերներդ (Եփրեմ Ասորի):
Հոգու հարստությունը պահեցողությունն է (Հայր Պիմեն):
Հոգին ոչնչով այնքան չի խոնարհվում, ինչքան, երբ մեկը զսպում է իրեն կերակրից (Հայր Պիմեն):
Պահքը սանձ է մեղքի համար (Հայր Եպարքոս):
Պահեցողությունը մաքրում է հոգին, վեհացնում միտքը, ․․․ և վառում է ճշմարտության լույսը (Օգոստինոս Երանելի):
Երբ պահեցողությունը լինում է նիհարելու և առողջությունը վերականգնելու նպատակով, որքան էլ որ օգտակար լինի, կրոնական արժեք չի ներկայացնում (Շնորհք Պատրիարք):
Ովքեր որովայնին են ծառայում, հնարավոր չէ, որ լինեն Աստծո հավատարիմ ծառա ․․․ (Հովհան Մանդակունի):

Նյութի աղբյուրը՝ surbzoravor.am