Խչոն գալիս է Երևան․ որքան արժեն տոմսերը

Խչոն գալիս է Երևան․ որքան արժեն տոմսերը

Oգոստոսի 12-ին, ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու ռուսաստանաբնակ հայ ռեփեր, հիփ-հոփ արտիստ XCHO-ի երևանյան հերթական մենահամերգը, որը սակայն ամենամեծն է լինելու՝ հաշվի առնելով հանգամանքը, թե որտեղ է այն կայանալու։ Տոմսերի արժեքն է՝ 4000-25 000 դրամ (նստած), 12 000 (պարահրապարակ)։ Խչոն՝ Խաչիկ Դունամալյանը, հիշեցնենք, ծնվել է Վանաձորում, սովորել է Վանաձորի Պետական Համալսարանի (ՎՊՀ) ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) բաժնում։ Ներկայումս Խաչիկ Դունամալյանը զբաղվում է ստեղծագործելով, գրում և կատարում է երգեր, ձայնագրվում է ստուդիայում, նկարահանում տեսահոլովակներ և սոցիալական ցանցերում ներկայացնում իր անձնական ապրանքանիշը։

Մեծ համբավ է ձեռք բերել հիփ- հոփ ժանրի երգերի շնորհիվ, այդ թվում՝ «Это не любовь», «С ней я», «Когда ты рядом» և «I can fly» երգերը։ Նրա երգերը հասանելի են տարբեր հարթակներում, որտեղ ունի միլիոնավոր դիտումներ։ Հատկանշական է, որ ռեփերին լսում են անգամ Ռուսաստանից ու Հայաստանից դուրս։ Այս տարվա սկզբում, օրինակ, Ուիլ Սմիթն էր զարմացրել բոլորին, երբ ազգությամբ հայ ռեփեր Xcho-ի երգով տեսանյութ էր հրապարակել։ Ամերիկացի դերասանն ինստագրամյան իր էջում գրառում էր կատարել, որն ուղեկցվել էր Xcho-ի «Ты и я» երգով։ Օգոստոսյան մենահամերգը նախաձեռնում է Respect project-ը։