27-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել երկու եղբորը. ՔԿ

27-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել երկու եղբորը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը 2021թ. փետրվարի 26-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորիչ հասցեում գտնվող շենքերից մեկի մոտ, նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով ծագած վիճաբանության ընթացքում, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, դանակով հարվածներ է հասցրել Լոռու մարզի 58-ամյա բնակչի մարմնի տարբեր մասերին, ապա նույն դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է վերջինիս օգնության հասած եղբորը՝ նրանց առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: