Մի՛ այցելեք Իրան․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ իր քաղաքացիներին
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության չայցելել Իրան։
«Հաշվի առնելով այս տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչությունը, որի արդյունքում Իրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության գործունեությունը սահմանափակվեց, Ադրբեջանի քաղաքացիներին խստիվ խորհուրդ է տրվում անհարկի չայցելել Իրան, իսկ այս երկիր մուտք գործողներին՝ լինել զգոն»,-ասված է հայտարարության մեջ։
Գերատեսչությունից նշել են, որ Իրանում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներից պահանջվում է պահպանել անվտանգության կանոնները։
Իրանում Ադրբեջանի քաղաքացիների հյուպատոսական և այլ դիմումների համար Ադրբեջանի ԱԳՆ-ն ուղղորդել է կապ հաստատել Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության հետ։
Կարծիքներ