Ձեւաչափը բոլորի համար նոր էր, ինչի արդյունքում խաղի որակը մի քիչ տուժեց

Ձեւաչափը բոլորի համար նոր էր, ինչի արդյունքում խաղի որակը մի քիչ տուժեց

Իտալիայի սուպերգավաթի համար խաղում «Ինտեր»-ը երեկ ուշ երեկոյան, ինչպես հայտնի է, նվազագույն հաշվով հաղթեց «Նապոլի»-ին ու նվաճեց երկրի սուպերգավաթը։

«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է հանդիպման ու հաղթանակի մասին:

«Ուզում եմ գովեստի խոսքեր ասել մրցակից թիմի հասցեին, ես շնորհակալություն եմ հայտնում նրանք լավ հանդիպման ու մրցակցության համար: Թիմը լավ էր պաշտպանվում ու պայքարում առյուծի պես՝ չնայած 10 հոգով էր հանդես գալիս:
Ուզում եմ շնորհավորել իմ տղաներին, ովքեր ընդամենը 3 օր առաջ էին հանդես եկել կիսաեզրափակչում: Այդ ձեւաչափը բոլորի համար նոր էր, ինչի արդյունքում խաղի որակը մի քիչ տուժեց, բայց կենտրոնացվածությունը բարձր էր ու լավ էինք պաշտպանվում: Երջանիկ եմ թիմի եւ ակումբի համար՝ 3 տարի է այստեղ եմ ու ոչինչ բաց չենք թողել: Այդ նվաճումը մեր երկրպագուների համար է, ովքեր երկար ճանապարհ են անցել, ուզում ենք հաջողությունը կիսել նրանց հետ»,-ասել է նա:

«Առջևում Իտալիայի առաջնությունն է, երկրորդ հատվածն է մեկնարկում, փորձելու ենք անել այն, ինչ առաջին հատվածում ենք արել»,- ասել է նա: