Վտանգ ներկայացնող միգրանտները կարտաքսվեն երկրից․ ՌԴ ՆԳ նախարար

Վտանգ ներկայացնող միգրանտները կարտաքսվեն երկրից․ ՌԴ ՆԳ նախարար

Ռուսաստանի Դաշնությունում անհրաժեշտ է խստացնել հսկողությունը միգրանտներին ՌԴ քաղաքացիություն տրամադրելու հարցում։ 

Այս մասին հայտնել է ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը։ Նրա խոսքով՝ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները պետք է մասնակցեն վերահսկողությանը։

«Պետք է խստացնել հսկողությունը օտարերկրացիներին որպես Ռուսաստանի քաղաքացիներ ընդունելիս, ինչպես նաև ժամանակավոր կացության և բնակության թույլտվություն տրամադրելիս», - ասել է Կոլոկոլցևը, որի խոսքերը մեջբերում է ՌԴ ՆԳՆ պաշտոնական կայքը։

Պաշտոնյայի խոսքով՝ արժե ուշադրություն դարձնել նաև Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելքների առկայությանը։ 

Հասարակության համար վտանգ ներկայացնող միգրանտները կզրկվեն Ռուսաստանի քաղաքացիությունից և ստիպված կլինեն լքել երկիրը։