Ֆրանսիայում գնաճի դեմ ցույցեր են տեղի ունեցել 

Ֆրանսիայում գնաճի դեմ ցույցեր են տեղի ունեցել 

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ գնաճի, սոցիալական խնդիրների եւ կյանքի թանկացման։ Ցուցարարները պահանջում են էլեկտրաէներգիայի գների սառեցում, աշխատավարձերի եւ սոցվճարների բարձրացում։ Բողոքի ցույցերին մասնակցելու կոչերը հնչել են թե ձախակողմյան կուսակցություններից, ինչպիսիք են՝ «Չհնազանդեցված Ֆրանսիան» եւ «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ», Սոցիալիստական կուսակցություններ, թե մի շարք արհմիություններից ու ընկերակցություններից։

Ցուցարարները, բացի վառելիքի եւ պարենային ապրանքների դեմ բողոքից, բողոքում են նաեւ կենսաթոշակային տարիքի բարձրացման որոշման դեմ։